Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ադրբեջանցի վերլուծաբանների` եթե Հայաստանում ընդդիմությունը եւ իշխանությունը ընտրել են ոչ թե բռնությունների, այլ բանակցությունների միջոցով իրենց միջեւ առաջացած հարցերի լուծման ուղին, ապա Ադրբեջանում սկսվել է բռնությունների եւ ձերբակալությունների ալիք` ուղղված ընդդիմադիր գործիչների, ցույցերի մասնակիցների, ուսանողության եւ այլախոհության ցանկացած դրսեւորման դեմ:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ձեռնարկված առաջադիմական քայլերի արդյունքում միջազգային հանրության առջեւ ոչ միայն առավել ցայտուն է ընդգծվում Ադրբեջանի ավտորիտար պետություն լինելու հանգամանքը, այլեւ ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ է կրում Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում»,- ըստ «Նոյյան տապանի»` նշում է ադրբեջանական մամուլը:
Այսպես, ըստ վերլուծաբանների, հայկական կողմը կարող է մեղադրել ադրբեջանական իշխանություններին հետեւյալ հիմնավորմամբ` եթե դուք նման դաժան մեթոդներ եք կիրառում սեփական ժողովրդի հանդեպ, իրականացնում եք բազում անհիմն ձերբակալություններ եւ նույնիսկ ընդունակ եք բանտ նետել հնգամյա աղջնակի «Ազատություն», «Հրաժարական» բառերն արտասանելու համար, ապա ինչպես եք կարողանալու ապահովել այլ էթնիկ տարրի` հայերի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:
Փաստորեն, ադրբեջանական իշխանությունների կողմից Ղարաբաղյան հարցում մինչ օրս իրականացված քարոզչության արդյունքները կարող են ի չիք դառնալ նրանց բռնի քաղաքականության պատճառով: «Ուստի քանի դեռ Հայաստանը լուրջ հաջողությունների չի հասել, անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել ներքաղաքական խնդիրների լուծման եւ համակարգված բարեփոխումների անցկացման ուղղությամբ, ինչը կնպաստի նաեւ բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդմանը»,- համարում են ադրբեջանցի վերլուծաբանները: