Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ ապրիլի 4-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, և կոչ արեցին աշխարհի կանանց և մայրերին` միավորվել ընդդեմ ցեղասպանության:
ՀՀԿ-ական կանանց այս քայլի մեջ թերևս դատապարտելի ենթատեքստեր չէին լինի, եթե համացանցում չհայտնվեին այնպիսի կադրեր, որոնցում ՀՀԿ-ական տիկնայք ժպտադեմ և անհասկանալի կայտառ պահվածքով ասես ծաղիկներ են նետում միմյանց վրա:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ բնական է Հանրապետական կուսակցության հասցեին քննադատություններ լսելը, քանի որ իշխանությունը հենց քննադատվելու համար է: «Էդ լաց ու կոծին մենք պետք է վերջ դնենք, մենք պետք է լինենք ավելի խրոխտ, ավելի պահանջատեր: Ինչ էլ անենք, միևնույն է, քննադատելու են: Բա իշխանությունը դրա համար է, որ քննադատեն»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե ի՞նչ խորհուրդ ուներ Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ-ական մյուս կանանց անհասկանալի կայտառ պահվածքը եւ միմյանց վրա ծաղիկը նետելը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Համոզված եմ՝ Հերմինե Նաղդալյանն ունի դրա բացատրությունը: Չեմ կարող ասել, թե ինչ խորհուրդ ուներ այդ արարքը, սակայն, համոզված եմ, որ Հերմինե Նաղդալյանը ունի դրա բացատրութնունը»:
Նա հավելեց, որ ականատես չի եղել և չի կարող մեկնաբանել, սակայն կարող է ասել, որ միջոցառումն անցել է հավուր պատշաճի: Վահրամ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ 3000 հոգանոց և մեկուկես ժամ տևողությամբ միջոցառման մեջ մեկ հատ այդպիսի կադր ֆիքսելը և քննադատելը ճիշտ չէ:
Մեր այն դիտարկմանը, թե հենց առաջին շարքի կանայք են կադրում, ուստի չարժե ասել, որ խոսքը 3000 հոգանոց խմբի մասին է, կամ էլ միայն մեկ կադրում է այդպիսի տեսարան, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կուսումնասիրեմ այդ կադրերը մանրամասնորեն և հետո Ձեզ կպատասխանեմ»:
Տեղեկացնենք նաև, որ մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Հերմինե Նաղդալյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ խորհուրդ ուներ ՀՀԿ-ական կանանց այդ ոչ ադեկվատ պահվածքը: