|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հրազդանում կայացած հանարահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ, անկախ այն բանից, թե գյուղատերին ինչպես կահաբեկեն, թե ուսուցիչներին ինչպես կվախեցնեն, դա էական չէ, որովհետև արդեն սկսել են պայքարը և պետք է համախմբվեն ու առաջ ընթանան:
Նա անդրադարձավ երեկ կառավարության նիստում Սյունիքի մարզպետի նշանակմանը` ասելով, որ Սուրեն Խաչատրյանին ևս մեկ անգամ չպետք է մարզպետ նշանակեին, որովհետև դա հարված էր հայերի արժանապատվությանը, ինքնիշխանությանը, որովհետև օրը ցերեկով գնդապետին գնդակահարած մարդն իրավունք չունի մարզպետ լինելու: «Մենք բոլորս միասին իշխանափոխություն ենք անելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա այս խոսքից հետո բազմությունը սկսեց վանկարկել` «Սերժի'կ, հեռացիր»: Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց` ասելով. «Այսօր մենք որևէ մեկի դեմ պայքար չենք ծավալում, պայքար ենք ծավալում հանուն Հայաստանի ու Ղարաբաղի, հանուն այն ազատամարտիկների, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Հայաստանի ու Արցախի»: Նա փոխեց վանկարկման բովանդակությունը` գոչելով. «Հա-յաս-տան»: