Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-04-04 15:20
Հասարակություն

Սերժ Սարգսյանը կմասնակցի Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքի բացմանը. (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը կմասնակցի Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքի բացմանը. (տեսանյութ)

Այսօր Մելիք Ադամյան փողոցում պետք է տեղի ունենա Հայկական բարեգործական ընդհանուր միության նորակառույց շենքի բացման արարողությունը, որին ներկա է գտնվելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հինգհարկանի շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2011 թվականին և ավարտվել են 2015 թվականին: Նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում:

 

Տեղեկացնենք, որ շենքը կառուցվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար Նազար Նազարյանի և նրա տիկնոջ՝ Արտեմիս Նազարյանի բարերարությամբ: Շենքի ճարտարապետներն են ՀԲԸ միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Արիս Ադամյանը և Նարեկ Սարգսյանը: Շինարարական աշխատանքների հանձնաժողովի ղեկավարն է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: Արիս Ադամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շենքի ճակատն ապակեպատ դիզայնի և հին Երևանի ճարտարապետական տարրերի միահյուսում է: Ճարտարապետի բնորոշմամբ՝ ապակեպատ ճակատը արևի լույսի առավելագույն ներթափանցման հնարավորություն է տալիս՝ ստեղծելով հարմարավետ և ոգեշնչող աշխատանքային միջավայր: