|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է եղել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջել է նորաբաց շենքում, ծանոթացել վերոնշյալ հաստատությունների աշխատանքային, կրթական պայմաններին և գործունեության ծրագրերին:
Շենքը վերանորոգվել և ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Փաստաբանական դպրոցում, որն իրականացնում է նաև փաստաբանների վերապատրաստում, ներկայումս ուսանում է 63 ունկնդիր:
Պատասխանատուների հավաստմամբ` ապագայում նախատեսվում է իրականացնել նաև հեռավար ուսուցում դպրոցի ունկնդիրների և փաստաբանների համար: