|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ըստ էության, ադրբեջանցիներին և թուրքերին հաճոյանալու համար կեղծել է իր այցի մասին տարածված հաղորդագրությունը: Թեպետ Ղարիբաշվիլին եկավ և հանդիպումներ ունեցավ Հայաստանի առաջին դեմքերի՝ ՀՀ վարչապետի, Աժ և ՀՀ նախագահների հետ, եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սակայն նրա գրասենյակի կողմից նախապես տարածված հաղորդագրության մեջ ինչ-որ բաներ դուրս էին թողնվել:
Ընդ որում՝ նրա գրասենյակի տարածած վրացերեն և անգլերեն հաղորդագրությունները միմյանց չէին համընկնում: Երկուսում էլ բացակայում էր Ծիծեռնակաբերդ նախատեսված այցը, իսկ անգլերեն հաղորդագրության մեջ էլ, ի տարբերություն վրացերենի, բացակայում էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման կետը:
Քաղաքական շրջանակներում սա բացատրում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լուրջ առևտրատնտեսական կապերով: Ադրբեջանը Վրաստանում 4-րդ ներդրողն է, և, հավանաբար, վրացական իշխանություններն այս պրիմիտիվ հնարքով ցանկացել են ցույց տալ, որ Հայաստանի հետ հարաբերությունները լուրջ չեն: Միայն հանդիպումներից հետո է դրանց մասին վրացական կողմը հայտարարություններ տարածել»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։