կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-01 15:38
Մշակույթ

«Ճանապարհորդ արևը». Արմեն Շեկոյանի նոր գիրքը երեխաների համար

«Ճանապարհորդ արևը». Արմեն Շեկոյանի նոր գիրքը երեխաների համար

Այսօր Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ Արմեն Շեկոյանի «Ճանապարհորդ արևը» մանկական գրքի շնորհանդեսը: Խնկո-Ապոր գրադարանի անձնակազմը հաճելի անակնկալ էր պատրաստել Շեկոյանի համար. մի խումբ երեխաներ շնորհավորեցին Շեկոյանին նոր գրքի առթիվ հենց գրքում առկա բանաստեղծություններով:

 

Երեխաների շնորհավորանքից հետո ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ուրախալի է տեսնել, որ ժամանակակից գրականությունը նման լավ բանաստեղծություններ ունի, որոնք սիրում են երեխաները:

 

«Հաճախ են ասում, թե Թումանյանից, Աղայանից հետո մանկագիրներ չունենք, սակայն նման բան ասում են նրանք, ովքեր ծանոթ չեն Շեկոյանի գործերին: Ուզում եմ հորդորել դպրոցների ուսուցչուհիներին, որ ժամանակակից մանկագիրների գործերը նույնպես կարդալ տան երեխաներին, իսկ Շեկոյանին ուզում եմ խնդրել շարունակել իր գործը, որպեսզի երեխաներն ամեն օր մի նոր բան կարդան»,-ասաց Միլիտոնյանը:

 

Արմեն Շեկոյանը նշեց, որ ինքը երբեք այսքան ժողովուրդ մի տեղ հավաքած չկար և շնորհակալ է գրադարանի անձնակազմին, որ հենց գրքի իրական տերերին` մանուկներին է հրավիրել շնորհանդեսին: «Առաջին անգամ է, որ ես նստած եմ, ու ինձ բեմից մեծարում են, և պետք է ասեմ` առանձնապես հաճելի զբաղմունք չէ: Նայելով երեխաների ժպտացող դեմքերին` հասկացա, որ ինչ գրել եմ, բոլորն ավելորդ չեն, բաներ կան, որ պետք են, էլի»,- ասաց նա: