կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 14:43
Քաղաքական

Նպատակն է հայկական պետականության ոչնչացումը․ Լևոն Գևորգյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խմբի Հայաստան գալու մասին

Նպատակն է հայկական պետականության ոչնչացումը․ Լևոն Գևորգյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խմբի Հայաստան գալու մասին

Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցին Հայաստան՝ Ադրբեջանի, իբրև թե, պատմական հուշարձանների ճակատագրին ծանոթանալու։

Նա գրել է․ "Պետության և հասարակական կազմակերպությունների՝ հանուն միասնական նպատակի արդյունավետ համագործակցության նախանձելի օրինակ... ի դեպ այդ նպատակն է հայկական պետականության ոչնչացումը և մեր բոլորիս պատմության վերախմբագրումը, որտեղ հայերը քոչվոր ցեղեր են, որ տարածաշրջանում հայտնվել են Ցարական Ռուսաստանի ջանքերով միայն...

Հայկական մշակութային ժառանգության "աղվանացման" հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությունից օրեր անց ադրբեջանական ՀԿ–ները դիմում են ՅՈՒՆԵՍԿՈ՝ ՀՀ տարածքում ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման մասին հետաքննություն իրականացնելու պահանջով՝ փաստացի չեզոքացնելով հայկական կողմից դեռ կյանքի չկոչված արձագանքը...
Քանի դեռ ՀՀ պատկան մարմինները լռում էին, իսկ ՀՀ քաղաքացիական հասարակությունը (այն ինչ մնացել է) կոտորվում էր՝ պահանջելով արձագանք (իսկ արձագանքը դե մինչ օրս նյութականացավ միայն պատկան գերատեսչության մամլո հաղորդագրության տեսքով), Ադրբեջանն արդեն արեց հավանական շոշափելի արձագանքի չեզոքացմանն ուղղված իր քայլը: Մինչ այդ Լուկաշենկոյի խոսքը ստեղծեց պետական մարմիններին ուղղված քննադատության բովանդակությունը շեղելու հնարավորություն, իսկ դե "գերեզմանավայրերի" մասին տեղեկատվության տրամադրման մասին նորությունն ընդհանրապես անցավ գնաց...
Իհարկե կարելի է երկար բարակ խոսել, որ սա իրականում ադրբեջանական ՀԿ–ների նախաձեռնությունը չէ, որ այդ երկրում ամեն ինչ մի կետից է կառավարվում... կարելի է... բայց փաստը մնում է փաստ, որ քանի դեռ "ժողովրդավարական" Հայաստանում միայն իրար մատնացույց անելով քննարկում են, թե ով էր դավաճանը և ամեն ինչ անում պատասխանատվություն չստանձնելու և չկրելու համար, ավտորիտար Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է մեր պետությունը, մեր մշակույթը, մեր պատմությունը... մեզ... անելով դա նախանձելի աստիճանի աննկուն և ջանասեր աշխատանքի միջոցով..."։