կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 10:08
Հասարակություն

Արթիկի, Վարդենիսի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արթիկի, Վարդենիսի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վարդենիսի և Վայքի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: