|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 29-ին ժամը 15:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի հրազենից արձակած կրակոցից մարմնական վնասվածք էր ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:
Զինհոսպիտալում վիրահատության ժամանակ՝ ժամը 17:45-ի սահմաններում, Հ.Անդրեասյանը մահացել էր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: