կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 14:31
Տարածաշրջան

Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար պաշտոնազրկվել է Էթիեն Մահչուփյանը

Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար պաշտոնազրկվել է Էթիեն Մահչուփյանը

Հայոց ցեղասպանության մասին ուշագրավ հայտարարությունից հետո պաշտոնազրկվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, հայ լրագրող Էթիեն Մահչուփյանը:

 

Ուշագրավն այն է, որ, ըստ պաշտոնական վարկածի, պատճառը տարիքն է, մինչդեռ` խորհրդականի պաշտոնի համար սահմանված տարիքային սահմանափակումը մինչև 65 տարեկանն է, իսկ Մահչուփյանը ծնվել է 1950 թվականի մարտի 9-ին: Ըստ երևույթին՝ թուրքերը նոր են նկատել նրա տարիքը:

 

Խոսելով խորհրդականի պաշտոնից հեռացվելու մասին՝ Մահչուփյանն ասել է. «Մարտի 9-ին տարիքային սահմանափակման պատճառով ինքնաբերաբար դուրս եմ մնում համակարգից. 2-3 օր անց համակարգը քեզ դուրս է հանում կազմից: Ես դեռևս կադրերի մեջ եմ և կամավոր կշարունակեմ աշխատել: Այժմ էլ արտասահմանում եմ շարունակում աշխատանքս, միայն մեկ տարբերությամբ՝ առանց վարձատրվելու»:

 

Հիշեցնենք, որ Մահչուփյանը Հռոմի պապի հայտարարությունների մասին ասել էր. «Բոսնիայում և Աֆրիկայում կատարվածները որպես ցեղասպանություն ընդունելուց հետո անհնար է 1915-ին հայերի նկատմամբ իրագործվածը ցեղասպանություն չանվանել: Վատիկանն իր ուսերից գցել է 100-ամյա հոգեբանական բեռը: «Ինչո՞ւ 100 տարի անց նա այդ բառն օգտագործեց» ասելու փոխարեն պետք է ասել՝ ինչո՞ւ այսքան տարի վարանեց դա ասել: Վատիկանը վաղուց կարող էր նման բան ասել, սակայն չասաց»: