|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 21-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին, Վանաձորում ավագ դպրոցի 18-ամյա աշակերտուհին դուրս էւ եկել տնից ու այլևս չէր վերադարձել. հայտնում է «Փաստինֆո»-ն:
Նույն օրը՝ գիշերը ժամը 01:10-ին, աղջկա մայրը դիմել էր ոստիկանություն` հայտնելով աղջկա կորստի մասին: Ահազանգին արձագանքած ոստիկանները շուրջ 2 ժամ անց հայտնաբերել են աղջկան` իրենց տան նկուղում:
Աղջիկը ոստիկաններին պատմել է, որ տնից հեռացել է ընտանեկան անախորժության պատճառով ու որոշել ծնողներից թաքնվել նկուղում:
Ըստ՝ «Փաստինֆո»-ի