կարևոր
856 դիտում, 57 րոպե առաջ - 2026-09-29 17:16
Հասարակություն

Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի

Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի

Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է։

Այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում վերամբարձ կռունկ է ընկել: Կան զnհեր:

«Աշխատակիցները եկել էին կռունկն ապամոնտաժելու: Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է»,–հայտնել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Այժմ դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում, դա է պատճառը, որ մարմինները դեռ դուրս չեն բերել շինհրապարակից։