կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-08 10:11
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Մեկի դիմաց` երեք ասկյար

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Մեկի դիմաց` երեք ասկյար

Արդեն օրինաչափ է դարձել, երբ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են հակամարտ զորքերի շփման գծում իրենց նախահարձակ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, սկսում է գործել «բումերանգի» օրենքը, եւ արդյունքում հակառակորդի ճամբարում մեկը մյուսի հետեւից արձանագրվում են մահվան ելքով միջադեպեր: Այս մասին նշվում է ԼՂՀ պաշտպանության բանակի տարածած հայտարարության մեջ:

 

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Իսկ դրանք շատ հաճախ տեղի են ունենում ոչ այնքան հայկական կողմի պատասխան գործողությունների հետեւանքով, որքան ադրբեջանական բանակում տեղ գտած միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների առկայության կամ անձնակազմի շրջանում շարունակաբար նկատվող բարոյահոգեբանական անկման պատճառով:

 

Ապացույցը վերջին օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից մեկ հայ զինվորի սպանության եւ երկուսի վիրավորմանը հաջորդած դեպքերն են, որոնք տեղի ունեցան ադրբեջանական բանակում, եւ որոնց արդյունքում, ըստ Բաքվի աղբյուրների, երկու ասկյար զոհվեցին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, իսկ մեկը ինքնասպանություն գործեց` կախվելու ճանապարհով: Ասել է թե՝ կատարվածը ցույց է տալիս, որ կենսունակ է հայկական կողմի որդեգրած այն սկզբունքը, ըստ որի՝ յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հակառակորդը ստիպված է լինելու փոխարենը հատուցել առնվազն երեք ասկյարի կյանքով»։