կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 16:38
Հասարակություն

ՌԴ-ում անչափահասի բռնաբարելու մեղադրանքով հետախուզվողը՝ Տաշիրում

ՌԴ-ում անչափահասի բռնաբարելու մեղադրանքով հետախուզվողը՝ Տաշիրում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 13.10-ին, Տաշիրի Ջահուկյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Խաչիկ Գ.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 15-ից ՌԴ Նիժեգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի /անչափահասին բռնաբարելը/ 2-րդ մասի մեղադրանքով: