Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոսեց Պերմյակովի գործի մասին: Նա նախ նշեց, որ ուրբաթ օրը կարող է ընդունել Ավետիսյանների ընտանիքի անդամներին, եթե նրանք գան:
«Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունեմ ընդունելությունների օր, և այս ուրբաթ քաղաքացիների ընդունելության հերթական օրն է»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե բարոյապես ճիշտ չի՞ լինի, որ գլխավոր դատախազը հրաժարական տա, քանի որ Ավետիսյանների ու Պերմյակովի գործով «սայլը տեղից չի շարժվում», Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Կպատասխանեմ երկու` բարոյական և մասնագիտական տեսանկյունից: Բարոյական իմաստով` իմ կենսագրության մեջ երբևէ չի եղել մի դեպք` թե' պաշտոնական գործունեության, թե' զուտ անձնական հարթության մեջ, որ ես որևէ խոստում տամ ու չկատարեմ: Ինչո՞ւ: Որովհետև ես միշտ տալիս եմ այն խոստումները, որոնք ի վիճակի եմ իրագործել, ավելին` ես չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով կամ այլ գործողություններով: Իմ բոլոր ասածները, բարեբախտաբար, տեսաձայնագրվել են, և եթե դուք համադրեք բոլոր այն խոստումները, որոնք տվյալ գործի շրջանակներում եղել են, ապա վստահ եմ, կտաք ավելի զգույշ, չափավոր, պարկեշտ գնահատական:
Իսկ մասնագիտական առումով` դիմելու փաստը ինքնին չի կարող երաշխավորել դրա արդյունքը, որովհետև հարցն ունի միջազգային իրավական կոնտեքստ, հետևաբար, միայն ՀՀ գործողություններով չի կարող պայմանավորված լինել ելքը, որովհետև հարցը պահանջում է երկկողմանի միջազգային պայմանագրերի կարգավորման գործընթաց, իսկ այդ պայմանագրով նախատեսված են համապատասխան ընթացակարգեր, և միայն այդ ընթացակարգի սպառվելուց հետո կարող ենք խոսել այս կամ այն հարցի շուրջ արդյունքի մասին:
Այս պահին մենք իրացրել ենք մեր հնարավորությունները և հիմա Ռուսաստանից ստացված ու ստացվող արձագանքի արդյունքում կքննարկենք մեր հետագա քայլերը: Պատասխանը կարող է վերջ դնել ընթացակարգին, որովհետև դրան կարող են հետևել միջազգային պայմանագրերի ընթացակարգով սահմանված ընթացակարգեր: Հետևաբար, խոսել դրանց արդյունավետության մասին շատ վաղ է»: