|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է մինչեւ նոր տարի լքել իր պաշտոնը. տեղեկացնում է Новости-Грузия-ն վկայակոչելով EUobserver-ին Իվանիշվիլիի տված հարցազրույցը:
«Նա (Իվանիշվիլին) ասել է, որ մինչեւ նոր տարի կհեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի աշխատի ոչ կառավարական սեկտորում եւ իրագործի իր գլխավոր ծրագիրը: Այդ ծրագրի նպատակն է մաքրել Վրաստանը էլիտար կոռուպցիայից, ստեղծել լավ դպրոցներ, հիվանդանոցներ եւ ճանապարհներ, նաեւ ներգրավել օտարերկրյա ներդրողների ու զբոսաշրջիկների»,- ասվում է գործակալության տեղեկատվության մեջ:
Այս տարվա հունիսին Իվանիշվիլին էստոնական Postimees հրատարակությանը հայտնել էր, որ նախագահական ընտրություններից հետո, որոնք կայանալու են այս տարվա հոկտեմբերի 27-ին, հեռանալու է քաղաքական կյանքից: