Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում իր քաղաքական ճանապարհը, և այն ընտրելիս պետք է հաշվի առնվեն բոլոր ռիսկերն ու առավելությունները:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ-ի երեկվա արտահերթ համագումարից հետո ստեղծված վիճակը մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի մոտ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ բոլորը, այդ թվում` նաև ՀՀԿ-ականները դեռևս ժամանակ կունենան գնահատական տալու ստեղծված նոր իրավիճակին, մանավանդ, որ հենց ԲՀԿ-ականները չեն շտապում գնահատել իրավիճակը` ասելով, որ իրենց ժամանակ է անհրաժեշտ:
«Նոր վիճակ է ստեղծվել. ԲՀԿ-ն այլընտրանքից դարձավ ընդդիմադիր, որն ավելի ընկալելի է, որովհետև նախկինում ԲՀԿ-ն հռչակել էր իրեն այլընտրանք, բայց գործում էր ընդդիմադիր դաշտում, ինչը անհասկանալի էր»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե արդյո՞ք իշխանությունը սպառնալիքներ կիրառեց ԲՀԿ-ի նկատմամբ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իշխանությունը սպառնալիքներ է կիրառել ԲՀԿ-ի նկատմամբ»: