|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Էդմոն Մարուքյանը, նրան կհաջորդեն Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ՀՀԿ-ի մենիշխանության դեմ պայքարած նախկին ընդդիմադիր ուժերը ներկա իրավիճակում հնարավորություն են ստացել` իրենց ուժերը դրսևորելու այս ընտրություններում, որից օգտվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
«Չեն լինի հին Հայաստանը ներկայացնող, ՀՀԿ-ին հիշեցնող ուժեր, որոնք նպաստում էին Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին, որոնք ՀՀԿ-ի հետ կոալիցիա են կազմել: Մենք ունենք հնարավորություն 2-րդ ուժը լինելու, ինչպես նաև ընդդիմադիր առաջինը: Մենք կարծում ենք, որ միահեծան իշխանությունը, ինչ կուսակցություն էլ լինի, ինչ ընկալելի առաջնորդ էլ ունենա, այն պետք է զսպվի այլ ուժերի կողմից: Մենք պատրաստվում ենք այդ դերը ստանձնել»: