|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011-ի հունիսի 30-ի N 978 որոշումն ու «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015-ի փետրվարի 21-ի որոշումները` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:
Համաձայն հրամանի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամներին՝ 4 տարի ժամկետներով:
Հավատարմագրման համար հիմք են հանդիսացել նաև Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված՝ Որակի ապահովման չափորոշիչները, չափանիշներն ու ընթացակարգերը:
Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին: