| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 11 000 դիմորդ, որոնցից 1800-ը կստանա անվճար կրթություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը:
Նա նշեց նաև, որ դիմորդների նախընտրած մասնագիտությունների առումով պատկերը նույնն է` «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Օտար լեզուներ»: Մելիքյանը, սակայն, հույս ունի, որ շուկան շուտով իր պայմանները կթելադրի, քանի որ իրավաբանները, օրինակ, շատ-շատ են հիմա աշխատաշուկայում:
«Այս տարի մնացել են նաև թափուր տեղեր, չնայած նրան, որ ընդունելության ցուցանիշները շատ չեն տարբերվում նախորդ տարիներից: Ինչ վերաբերում է օտարազգիների` ՀՀ բուհեր ընդունվելուն, ապա ավելի շատ ուսանողներ ունենք Հնդկաստանից, Իրաքից, Իրանից և Սիրիայից: Բացի այդ` ունենք մեկ չինացի ուսանող, որն ուզում է հայոց լեզվի մեջ խորանալ, ինչպես նաև շատ օտարազգիներ, որոնց հետաքրքրում են մանրանկարչությունն ու ճարտարագիտությունը»,- ասաց Մելիքյանը: