Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաղթեր են տալիս, որպեսզի նրանք դրանցով եվրոպական երկրներում ապաստան ստանան:
«Մասնավորապես, խոսքը վստահված անձի վկայականների մասին է: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրականում ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հետ կապ չեն ունեցել, կարողանում են վստահված անձի վկայական ձեռք բերել և դրանով ներկայանալ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին ու քաղաքական ապաստան ստանալ:
Գևորգ Մանուկյանը իրեն հայտնի նման մի դեպքի մասին է պատմել: Նա նաև չի բացառել, որ փաստաթուղթը հենց այնպես չի տրվել, այլ վաճառվել է: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծիքներ կատարած անձինք հետագայում եվրոպական երկրներում, որպես ընդդիմադիր հալածյալ, ապաստան են ստացել»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: