|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե արդյոք ճի՞շտ է, որ ինքը եղել է Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո տանուլ տվել:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Փոստանջյանի այդ հարցին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ադրբեջանական գաղափարախոսություն է, որովհետեւ ադրբեջանցիներն այնքան ակտիվ չէին, դրա համար ինչ-որ մեկը մերոնցից նրանց գաղափարախոսությունը շտապեց արտահայտել ԵԽԽՎ-ում»:
Նա վստահեցրեց, որ Փոստանջյանի հարցը չէր արտահայտում հայկական պատվիրակության դիրքորոշումը: Սահակյանը համարում է, որ նախագահը պատասխանեց նախագահին վայել ձեւով, ինքը` Սահակյանն ավելի կոշտ եւ կոպիտ կլիներ: Հարցին, թե` Դուք ինչպե՞ս կպատասխանեիք, արձագանքեց. «Յոթհարկանիով»: