Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարին դեռ նոր է սկսվել, բայց ԲՈՀ-ն արդեն հասցրել է 26 գիտական աշխատանք հետ վերադարձնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Ըստ նրա` հետ ուղարկված աշխատանքների մեջ մեծ թիվ են կազմում արտագրվածները: Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ 2013-ի հուլիսից մինչ այսօր ներկայացված 500 գիտական աշխատանքներիցից ԲՈՀ-ը հետ է վերադարձրել 128-ը:
«Այս ամենի մեղավորը ոչ միայն մարդն է, ով ուզում է գիտական աստիճան ստանալ, այլ նաև` մասնագիտական խորհուրդները: Հենց մասնագիտական խորհուրդը պետք է կանխի, բաց չթողնի անորակ, արտագրված աշխատանք: Այդ կապակցությամբ այս տարի արդեն 9 մասնագիտական խորհուրդ նկատողություն է ստացել»,- ասաց Արզումանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ լինում են դեպքեր, երբ աշխատանքը մի քանի անգամ է հետ ուղարկվում: «Ցավոք, Հայաստանում գոյություն չունի սահմանափակում, որ, ասենք, գիտական աշխատանքը երկու անգամ հետ ուղարկվելուց հետո տվյալ անձն այլևս իրավունք չունի գիտական կոչում ստանալու»,- ասաց ԲՈՀ-ի նախագահը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ դոկտորական կոչում ստացողների թիվը, ըստ Արզումանյանի, ամեն տարի մնում է նույնը` մոտ 50 թեկնածու, տարեցտարի ավելանում է միայն գիտությւոնների թեկնածու դառնալ ցանկացողների թիվը: «Ինչո՞ւ են այսքան պաշտպանում, չեմ հասկանում, քանի որ շատերը պաշտպանում են ու դադարում գիտական գործունեությամբ զբաղվել»,- նշեց նա: