կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-27 12:53
Հասարակություն

Շտապում է ստանձնել Մատենադարանի տնօրենի պաշտոնը. ԲՈՀ-ը չի հաստատել Վահան Տեր-Ղևոնդյանի ատենախոսությունը

Շտապում է ստանձնել Մատենադարանի տնօրենի պաշտոնը. ԲՈՀ-ը չի հաստատել Վահան Տեր-Ղևոնդյանի ատենախոսությունը

Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից հետո Մատենադարանում կարծես թե տնօրենի պաշտոնի հարցը լուծելու խնդրի առաջ են կանգնել: Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի գիտական քարտուղար Վահան Տեր-Ղևոնդյանը: 

Yerkir.am-ի լուրերով` հենց վերջինս էլ ուզում է մնալ տնօրենի պաշտոնին, սակայն, ըստ օրենքի, նա իրավունք չունի ստանձնել այդ պաշտոնը, քանի որ չունի համապատասխան գիտական աստիճան: Տեր-Ղևոնդյանը, սակայն, փորձում է այս ընթացքում բացը լրացնել և դոկտորական ատենախոսությունը պաշտպանել: Նա արդեն երկու փորձ է արել` համապատասխան կոչումը ստսնալու: Ուշագրավ է այն հանգամանքը, որ փետրվարին, երբ վերջինս ուզում էր արդեն իսկ պաշտպանության գնալ` ԲՈՀ-ը հետաձգեց պաշտպանությունը` 2 գիտական հոդված պակասում էր:

Սակայն օրերս էլ Տեր-Ղևոնդյանը կրկին փորձել էր պաշտպանել դոկտորական ատենախոսությունը` պատմության ինստիտուտում գործող 004 մասնագիտական խորհրդում, ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախագահությամբ։

Yerkir.am-ի հետ զրույցում ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը նշեց, որ իրենք հետ չեն հաստատել Տեր-Ղևոնդյանի ատենախոսությունը` թերությունների պատճառով: «Ատենախոսության մեջ բազմաթիվ թերություններ են հայտնաբերվել` հոդվածների կրկնություն, արտագրություն` իր իսկ թեկնածուական աշխատանքից: Նման աշխատանքն ուղղակի իրավունք չունեինք հաստատել»,-ասաց Արզումանյանը:

Տեր-Ղևոնդյանը կարող է շտկել թերությունները և 6 ամսվա ընթացքում աշխատանքը կրկին ներկայացնել հաստատման:

Հիշեցնենք նաև, որ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ Մատենադարանը պետք է հիմնադրամ դարձնեն, որի կանոնադրության վրա արդեն իսկ 3 իրավաբանական վարչություն է աշխատում՝ ԿԳՆ-ի, արդարադատության նախարարության և կառավարության:  

Մատենադարանի տնօրենի մրցույթ դեռ չի հայտարարվել: