|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի աթոռը Արտյուշա Ղուկասյանին հեռացնելուց հետո դեռեւս շարունակում է թափուր մնալ: Ավելի կոնկրետ՝ ԲՈՀ-ը ղեկավարում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, դրանից առաջ երկար տարիներ ԲՈՀ-ի նախագահի տեղակալ աշխատած Լիլիթ Արզումանյանը, ով թեեւ թաքուն հույսեր ունի, որ հենց ինքն է նշանակվելու, սակայն լավատեղյակները պնդում են, որ դա տեղի չի ունենա:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, կրթության նախարար Արմեն Աշոտյանը ցանկացել է կրկին մասնագիտությամբ բժիշկ իր մտերիմներից մեկին նշանակել ԲՈՀ-ի նախագահ, սակայն այդ փորձը կասեցվել է: Հայտնի է, որ Աշոտյանը սիրում է իրեն շրջապատել բժիշկներով: Անգամ կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետն է մասնագիտությամբ բժիշկ: Իսկ թե ինչու է հապաղում ԲՈՀ-ի նոր նախագահի նշանակման հարցում, հայտնի չէ:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: