կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 16:42
Հասարակություն

ԲՈՀ-ի նախագահը բացահայտեց ՀՊՏՀ-ի ռեկտորի ստերը

ԲՈՀ-ի նախագահը բացահայտեց ՀՊՏՀ-ի ռեկտորի ստերը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը, որին լրագրողներին թույլ չտվեցին ներկա լինել:

 

Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ թույլ չեն տալիս լրագրողներին ներս մտնել, քանի որ «սա գիտական պաշտպանություն է», իսկ տեսագրել եւ ձայնագրել նույնպես չի կարելի` ըստ ԲՈՀ-ի կանոնակարգի:

 

yerkir.am-ի հետ զրույցում ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը նշեց, որ պաշտպանությունը փակ է կոչվում այն ժամանակ, եթե դրան մասնակցում են միայն հանձնաժողովի անդամները:

 

«Սակայն, որքանով որ ես եմ տեղյակ, դահլիճը լիքն է եղել: Չգիտեմ` ինչու են իրենց այդպես պահել: Օրենքի համաձայն` այո, դուք ոչ միայն ներկա գտնվելու, այլ նաեւ տեսանկարելու եւ ձայնագրելու իրավունք էլ ունեք»,- ասաց Արզումանյանը: