Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բարձրագույն որակավորման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ այս տարի /օգոստոսի 9-ի դրությամբ/ արդեն իսկ 24 գիտական աշխատանք չի հաստատվել կամ վերադարձվել է մասնագիտական խորհուրդներ` կրկնական քննարկման:
Տարեսկզբից ամենաշատը Գիտությունների ազգային ակադեմիայի և ԵՊՀ ուսանողների աշխատանքներն են մերժվել` յուրաքանչյուր բուհից 8 գիտական աշխատանք է մերժվել, որոնց թվում կան նաև դոկտորական աշխատանքներ: Չհաստատված աշխատանքներ կան նաև Մանկավարժական համալսարանից` 4 աշխատանք, Սլավոնականից` 1 աշխատանք:
Ինչ վերաբերում է մասնագիտություններին, ապա ամենից առավել գրականության գծով գիտական աշխատանքներն են մերժվել` ակադեմիայից միայն 5 աշխատանք չի հաստատվել, 1 աշխատանք էլ` ԵՊՀ-ից: Գրականությունից բացի, «Տնտեսագիտություն» և «Մանկավարժություն» առարկաներից են մերժվել 3-ական աշխատանքներ` համապատասխանաբար` ԵՊՀ-ից և Մանկավարժական համալսարանից: Երկուական մերժված աշխատանքներ կան «Պատմություն» /ԳԱԱ/ և «Բժշկություն» /ԵրՊԲՀ/ առարկաներից և այլն:
Նշենք, որ տարիներ շարունակ Հայաստանում դոկտորների թիվը չի մեծանում՝ տարեկան շուրջ 40 հոգի է նման աստիճանի հասնում, ովքեր էլ զբաղվում են բուն գիտությամբ: