կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-10-29 17:34
Առանց Կատեգորիա

Իմ՝ ԲՈՀ-ով հաստատված գիտական հրապարակումներից մեկը 2016 թ.-ից տեղ էր գտել Ադրբեջանի նախագահի էլեկտրոնային գրադարանում. Մարիամ Հովսեփյան

Իմ՝ ԲՈՀ-ով հաստատված գիտական հրապարակումներից մեկը 2016 թ.-ից տեղ էր գտել Ադրբեջանի նախագահի էլեկտրոնային գրադարանում. Մարիամ Հովսեփյան

Ֆեյսբուքյան օգտատեր՝ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն իր էջում գրում է. «Իմ՝ ԲՈՀ-ով հաստատված գիտական հրապարակումներից մեկը 2016 թ-ից տեղ էր գտել Ադրբեջանի նախագահի էլեկտրոնային գրադարանում։ Պարզվում է, վերջերս ջնջել են այն, բայց Google-ում դեռ պահպանված է։ Հետաքրքիր է՝ իրենք ինձ այսպես պատժո՞ւմ են "Արցախի բարեկամները" համաժողովին ակտիվ մասնակցության համար, ոչի՞նչ որ հայրական պապիկս Հադրութի շրջանի Ծմակահող գյուղից է․ հայրս այնտեղ չի մեծացել, բայց գեները արթնանալու հատկություն ունեն ։ Ի դեպ, ես այդ կայքում միակ հայ հեղինակն էի, բայց, ավաղ, նրանց սերը իմ նկատմամբ, նույնպես, սառեց )))))»:

 

 No photo description available.