|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ցյուրիխյան արձանագրությունների կյանքի կոչման համար Թուրքիան նախապայման է դնում` Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները: Այդ մասին հայտարարել է այցով Բաքվում գտնվող` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. գրում է ադրբեջանական АПА-ն:
«Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են, որ Հարավային Կովկասը խաղաղ ու անվտանգ վայր լինի, սակայն Հայաստանն այլ մտադրություններ ունի»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Հայաստանը պետք է շտկի իր սխալները:
Այսպիսով՝ Թուրքիան շարունակում է կապել հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հակամարտության հետ և կրկնել իր հավատարիմ գործընկերոջ հին երգը «օկուպացված տարածքների» մասին: