|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Սաուդյան Արաբիայից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են նաեւ Բահրեյնն ու Սուդանը, իսկ Արաբական միացյալ էմիրությունների իշխանությունները ևս որոշում են կայացրել կրճատել իրանական դիվանագիտական ներկայացուցչությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրը, որից հետո պաշտոնական Թեհրանը քննադատել էր այդ քայլը, իսկ Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել էր, որ իրենք վրեժ կլուծեն հոգեւոր առաջնորդի մահվան համար:
Սաուդյան Արաբիան արդեն հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր է վերականգնել, եթե Իրանը դադարի միջամտել իրենց երկրի ներքին գործերին: