| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրին ներկայացնող ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը չի հասկանում, թե Ավետիսյանների հարազատների՝ Գևորգ Կոստանյանին հասցեագրված պահանջը կոնկրետ ո՞րն է:
Yerkir.am-ը փորձեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանից ճշտել՝ ինքը կարո՞ղ է այնպես ձևակերպել Ավետիսյանների հարազատների պահանջը, որպեսզի անհասկանալի կետեր չմնան ո՛չ Սուքիաս Ավետիսյանի, ո՛չ էլ, առավել ևս, Գևորգ Կոստանյանի և կոմպետենտ այլ մարդկանց համար:
«Էդ մարդիկ պարտավոր չեն գրագետ լինել և գրագետ կերպով ձևակերպել իրենց պահանջը: Դրա փոխարեն էդ պատգամավորն ինքը կարող է անձամբ ձևակերպել պահանջը: Համ էլ այսքան ժամանակ ասվում է, թե որն է պահանջը, դեռ անհասկանալի հարցե՞ր են մնացել»,- նշեց Բարսեղյանը: Նա նշեց, որ պահանջը նույնն է` թող Պերմյակովին հանձնեն հայկական հետախուզական մարմիններին և իրականացվի արդար դատավարություն:
«Մինչ այս ինչ եղել է, կարելի է ասել, որ ոչինչ է: Միայն մի քանի կցկտուր բաներ կան, ուրիշ ոչինչ: Հանցագործության բացահայտումն օդից կախված է: Մերոնք էլ ՌԴ իրավապահ մարմինների արտահաստիքային աշխատողներն են»,- ասաց Բարսեղյանը: Նրա կարծիքով՝ մեր իրավապահ մարմինները բաց են արտահայտվում այնքան, ինչքան թույլատրվում է, իսկ ինչը չի թույլատրվում, մնում է գաղտնի: