կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 14:00
Տարածաշրջան

Ով ինչ ղալաթ ուզում է անի, մենք մաքուր ազգ ենք. Թուրքիայի Մեջլիսի նախագահ

Ով ինչ ղալաթ ուզում է անի, մենք մաքուր ազգ ենք. Թուրքիայի Մեջլիսի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Կանադա այցելության ժամանակ հանդիպել է երկրի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ «համախմբվելու» կոչ արել թուրքական կազմակերպություններին. տեղեկացնում է «Ակօս»-ը:

 

«Մարդիկ գնում են խորհրդարան ու ասում՝ «թուրքերը մեզ ցեղասպանության են ենթարկել»: Հայերը 200 հոգով համախմբվում, օրինագիծ են ներկայացնում, իսկ մենք 50 հազար քաղաքացիներից 500-ով չենք կարողանում մի խնդրագիր ստորագրել տալ: Որովհետեւ բոլոր միություններն առանձին են գործում: Արդյունքում՝ որոշում է կայացվում, և միայն բանը բանից անցնելուց հետո ենք ափսոսում: Այդ իսկ պատճառով մենք ուզում ենք, որ համախմբվեք, միասին գործեք: Ձեր ընտրություններն ու որոշումները` մեր գլխի վրա»,- ասել է նա` հավելելով. «Մեր պատմության մեջ ամոթալի եղելություն չկա, մեր ճակատը պարզ է: Փառք Աստծո, մաքուր ազգ ենք: Ով ինչ ղալաթ ուզում է անի, մենք մաքուր ազգ ենք»:

 

Նշելով, որ արտերկրյա այցելություններն ու պաշտոնյաների հետ հանդիպումները 2015 թվականի շրջանակներում կոնկրետ քայլերի համար ենՉիչեքը կրկնել է Էրդողանի անգիրը. «Ցեղասպանության ուսումնասիրությունը ոչ թե խորհրդարանների, այլ գիտնականներին պետք է թողնել»: