|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող` Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև Արցախյան հիմնահարցին։
Ըստ Haberler-ի` Քահրամանը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ Արցախյան հարցը նաև իրենց հարցն է: «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման հարցերի կարգավորման համար ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն»,- ասել է նա:
Քահրամանը պնդել է նաև, որ այս հարցում ՄԱԿ-ը չի կատարում իր գործառույթները։ Նրա կարծիքով` անհրաժեշտ է ավելի լուրջ զբաղվել այն հարցերով, որոնք վտանգ են ներկայացնում աշխարհի և տարաշրջանային խաղաղության համար։