Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի Ազգային մեծ մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը մասնակցել է իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության Յոզգաթի մասնաճյուղի կողմից կազմակերպված «Նոր Թուրքիայի և ՀԿ-ների հետ հանդիպման»-ը:
Ըստ Haberler-ի՝ մեջլիսի նախագահը ելույթ է ունեցել և հայտնել, որ դատական համակարգում բանավեճերը նման չեն այլ ոլորտների միջև բանավեճերին:
«Իմ պաշտոնավարման 4,5 տարիների ընթացքում արտասահմանյան յուրաքանչյուր բանակցության ժամանակ այդ բանավեճերն օրակարգ են բերվում: Իրականում ես չեմ գնում արտասահման` դատական մարմինները ներկայացնելու: Ես մեջլիսի նախագահ եմ և իմ զրուցակիցը մեջլիսի նախագահ է: Մենք խորհրդարանական դիվանագիտություն ենք անում, նայում ենք՝ ինչպես կարող ենք զարգացնել խորհրդարանական հարաբերությունները: Մեկ էլ Հայկական հարցը կա, գնում ենք` այդ մասին պատմելու: Մենք պետք է սրանց մասին խոսենք, բայց յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ հարց դառնում է դատական մարմինների թեմա: Սա լավ իրավիճակ չէ: Պետական հարցի է վերածվել»,- ասել է Չիչեքը՝ նշելով, որ վայրկյան առաջ պետք է միահամուռ ջանքերով բարելավել այդ իրավիճակը: