|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր` ժամը 20:00-ին, նախատեսվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Բինալի Յըլդըրըմի հրաժեշտի ընթրիքը:
2019 թ. մարտի 31-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Յըլդրդըմը, որը 2016-2018 թթ. զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ այնուհետև` սահմանադրական բարեփոխումներից և վարչապետության վերացումից հետո, Ազգայի մեծ ժողովի նախագահի պաշտոնը, այսօր հրաժարական կտա մարտի 31-ի ընտրություններին պատրաստվելու համար:
Ensonhaber.com կայքի հաղորդմամբ` Թուրքիայի երկրորդ ամենակարևոր` ԱԺ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ Էնգին Ալթայի անունը: Ընտրությունը նախատեսվում է փետրվարի 24-ին: