|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, թե իբր հայկական կողմն այս գիշեր դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել և, կորուստներ կրելով, նահանջել: Արդյունքում` զոհվել է ադրբեջանցի զինվոր` Ջավադով Զալիմխան Էյբալին:
Միաժամանակ, Voskanapat.info-ն գրում է, որ տեղի է ունեցել հակառակը` գիշերն ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն փորձն է կատարել ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Տեղեկության համաձայն՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը, ժամանակին նկատելով հակառակորդին, կրակ է բացել, և ադրբեջանական կողմը 4 զինվոր է կորցրել, այդ թվում` Ջավադով Ջալիմխան Էյբալիին:
Yerkir.am -ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով»,- ասաց նա: