կարևոր
8626 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-13 15:13
Քաղաքական Հասարակություն

44-օրյա պատերազմում եղբորը կորցրած Հարութ Մելիքյանը ենթարկվել է ոստիկանական խոշտանգման, ծանր վնասվածքներ ստացել

44-օրյա պատերազմում եղբորը կորցրած Հարութ Մելիքյանը ենթարկվել է ոստիկանական խոշտանգման, ծանր վնասվածքներ ստացել

44-օրյա պատերազմում զոհված, դաշնակցական, կամավորական Արշակ Մելիքյանի կինը տեղեկացնում է, որ զոհված ամուսնու եղբայրը՝ Հարութը, երեկվա հանրահավաքի ժամանակ ենթարկվել է ոստիկանական խոշտանգման ու վնասվածքներ ստացել։

Հրապարակելով Հարութի հագուստից ու կոշիկներից նկարներ՝ Նարինե Խաչատրյանը գրել է․

«Հագուստը պատկանում է Հարություն Մելիքյանին։
Հարութը ամուսնուս՝ Արշակ Մելիքյանի եղբայրն է, ով կյանքը զոհել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

Երեկ՝ հունիսի 12-ին, Հարութը Բաղրամյան պողոտայում խաղաղ կանգնած է եղել հոր և ընկերների հետ։ Մի քանի ոստիկնան նրան ուղղակի քարշ տալով՝ մտցնում են իրենց ոհմակի մեջ ու սկսում են դաժանաբար ծեծի ենթարկել, որի արդյունքում Հարութը ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ քթի կոտրվածք, մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր, բազմաթիվ կոշտուկներ գլխի շրջանում։

Եվ սա «Ժողովրդավարական» Հայաստանն է։

ՀԳ. գործը գտնվում է քննչական վարույթում» ,-գրել է Խաչատրյանը։

Նշենք, որ Արշակ Մելիքյանը զոհվել է հոկտեմբերի 6-ին Մարտակերտի շրջանի Լյուլասազ բարձունքում տեղի ունեցած մարտերի ժամանակ, որոնց արդյունքում հայկական ուժերին հաջողվել է բարձունքը մաքրել թշնամուց։
Արշակի երեք երեխաներից կրտսերը՝ Տիգրանը, ծնվել է հոր զոհվելուց 17 օր հետո։ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արշակ Մելիքյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով: