կարևոր
4312 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-07 23:15
Հասարակություն

Կոռուպցիան Դիլիջանում. «Աարու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան Սարգսյան

Կոռուպցիան Դիլիջանում. «Աարու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Կոռուպցիան Դիլիջանում, «Աարու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը:

Նախկինում բենզալցակայանում որպես վառելիքի լիցքավորող աշխատած․ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, անձնական գործում իր սեռը «արու» գրած, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը կասկածելի աճուրդներով Դիլիջան քաղաքից շուկակայականից զգալի էժան գներով հողեր է օտարել Երևանի, Վանաձորի․ Իջևանի բնակիչների։ Այս անգամ Դավիթ Սարգսյանը Դիլիջան քաղաքից հող է ծախել  իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։

Դիլիջանի համայնքապետարանի ինտենետային կայքը տեղեկացնումէ , որ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. մայիսի 02-ի թիվ 538-Ա որոշմամբ 2024թ. հունիսի 03-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1650․0քմ հողամաս /Լոտ-38 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․ թիվ 11/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11550000 դրամ մեկնարկային գնով:

Կայացած աճուրդում 11550000 դրամ առավելագույն գնով հաղթել է  Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 10-րդ փողոց, 1-ին փկղ․ թիվ 1 տան բնակիչ Սասուն Սարգսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 8 արձանագրությունը:

Ուշագրավ է, որ աճուրդում հողամասի մեկնարկային և առավելագույն  գինը նույնն է՝11550000 դրամ։ Ինչպես ջահել տարիքի, ընդդիմադիր   Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան հո պոզով պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է, որ կա»։