|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Պետք չէ ուժեղացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ճնշումը, քանի որ իրավիճակը կարող է ավելի վատանալ: Այդ մասին The Guardian-ի հետ զրույցում հայտնել է բրիտանական հետախուզության նախկին ղեկավար Ջոն Սաուերսը. գրում է Регнум-ը:
Սաուրեսի կարծիքով՝ Արևմուտքը ստիպված կլինի ապրել Պուտինի հետ, որքան էլ դա հաճելի չլինի, քանի որ, նրան սադրելով, կարելի է ավելի խորացնել ճգնաժամը, որում հայտնվել է ԵՄ-ն։ Ուկրաինայի ճգնաժամը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային»,- ասել է նա։
«Կարելի է զենք տալ, կարել է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել։ Սակայն ինչպե՞ս կպատասխանի Պուտինը։ Մենք կարող ենք, վերջին հաշվով, ստանալ նոր սառեցված հակամարտություն Ուկրաինայում։ Դա սարսափելի հետևանք կլինի ուկրաինացիների համար»,- կարծում է Սաուերսը։
Ըստ նրա՝ պետք չէ հույսը դնել Ռուսաստանում իշխանափոխության վրա, քանի որ այդ փոփոխությունը կարող է ավելի վատը լինել: