կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 18:20
Հասարակություն

Հաղորդում է տվել, որ հորը ծեծել են

Հաղորդում է տվել, որ հորը ծեծել են

Փետրվարի 11-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծեծված և անգիտակից վիճակում» բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Հովհաննես Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, վիճակի չի եղել հաղորդում տալու:

 

Տուժողի որդին հայտարարել է, որ հորը ծեծել են Մալաթիայի տարածքում: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 108/4 հասցեի հողատարածքում, վիճաբանության ժամանակ, Հովհաննես Մ.-ին ձեռքերով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1965 թ. ծնված Հենրիխ Կ.-ն:

 

Վերջինս ժամը 19.20-ին ներկայացել է բաժին և տվել հաղորդում, որ նույն վիճաբանության ժամանակ Հովհաննես Մ.-ն ձեռքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: