|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Բուլղարիայում 3 հոգուց բաղկացած մի ընտանիք գնչուների կողմից ծեծի է ենթարկվել. տեղեկացնում է Новости գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Սոֆիայի Մոդերնո թաղամասում: Գնչու դեռահասը մտել է Սոֆիայի բնակիչներից մեկի տուն և ցանկացել է պայուսակ գողանալ: Տանտերը բռնել է հանցագործին, որին, սակայն, հաջողվել է փախուստի է դիմել:
Գնչուն քիչ անց վերադարձել է 40 ազգակիցների հետ,: Նրանք քարերով սկսել են հարվածել ընտանիքի հորը, որդուն եւ տան հյուրին: Հենց այդ պահին էլ մոտ 10 ոստիկանական մեքենա է մոտեցել տանը, եւ գնչուներին ձերբակալել են: