Փոխարժեքներ
03 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այս տարի լրանում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի 80-ամյակը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ եթե նշեն հոբելյանը` այն կլինի ոչ ավանդական ձևաչափով, քանի որ, չնայած տարիքին, թատրոնը պետք է միշտ երիտասարդ լինի և արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում կյանքում: Նա տեղեկացրեց, որ թատրոնն այս տարի մի շարք նոր ներկայացումներ կունենա:
«Շուտով Զարուհի Անտոնյանը կբեմադրի մանկական մի ներկայացում` հայերեն և անգլերեն, Սամսոն Մովսիսյանը նույնպես Գոգոլի գործերից մեկի հիման վրա մեծերի համար նախատեսված ներկայացում կբեմադրի: Կունենանք նաև մի հետաքրքիր ներկայացում` ստվերային` Անդերսոնի «Մատնաչափիկը» հեքիաթի հիման վրա: Իսկ Նարինե Գրիգորյանն էլ, իր հերթին, Աղասի Այվազյանի հեքիաթների հիման վրա բեմադրված մի ներկայացում կյանքի կկոչի մեր թատրոնի ֆոյեում»,- ասաց Բաբայանը:
Տիկնիկային թատրոնն այս տարի նույնպես մի շարք փառատոնային հրավերներ ունի` Հարավային Կորեայից սկսած` մինչև Հունաստան: Հրավերներից շատերը դեռ քննարկման փուլում են: