կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 17:11
Հասարակություն

«Եղվարդշին»-ը դեռ չի արձագանքել Վերին Կարմիրաղբյուրի գյուղացիների բողոքի ակցիային

«Եղվարդշին»-ը դեռ չի արձագանքել Վերին Կարմիրաղբյուրի գյուղացիների բողոքի ակցիային

Այսօր Վերին Կարմիրաղբյուրի բնակիչները բողոքել են «Եղվարդշին» ընկերության դեմ` փակելով Վերին Կարմիրաղբյուր-Բերդ ավտոճանապարհը: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:

 

Նա նշեց, որ գյուղացիների բողոքի ակցիան ավարտվել է, և որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել: Ըստ գյուղապետի` «Եղվարդշին» ընկերությունից դեռևս արձագանք չկա: Տուժողները` 5 գյուղացի, ընկերությունից փոխհատուցում են պահանջում իրենց հրկիզված այգիների համար: Խոսքը 12-13 միլիոն դրամի փոխհատուցման մասին է:


«Այս պահին գործերը գտնվում են քննչական վարույթում, որ պետք է դատական գործ սկսվի, բայց մարդիկ չեն համբերում և բողոքի ակցիա են կազմակերպել: Ամեն դեպքում մարդկանց բողոքը ճիշտ է ու արդարացի: Իհարկե, չեմ կարծում, որ անպայման պետք է ընտրեին ճանապարհը փակելու մեթոդը, բայց նրանց բողոքը ճիշտ է»,- ասաց Կամո Չոբանյանը` հավելելով, որ վաղը գյուղապետարանում պետք է հանդիպի տուժող քաղաքացիների հետ: