Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք գրող Մուրաթ Քահրամանը իր՝ «Երկինքը կորցրած գրքում» ներկայացրել է Դերսիմի կոտորածների ականատես ընտանիքի զավակ Սարգիս Գրիգորյանի վկայությունները. տեղեկացնում է Duzceyerelhaber-ը:
Թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչատան կողմից լույս տեսած գրքի գլխավոր ականատես Սարգիս Գրիգորյանը մանրամասն պատմել է Դերսիմի Խոզաթի շրջանի Զըմեք գյուղում տեղի ունեցած կոտորածների մասին։
Դերսիմի կոտորածների ժամանակ Սարգիսը 12 տարեկան է եղել, նա պատմել է, որ իրենց գյուղի մոտ գտնվող Սպիտակ լեռան մոտ թուրք զինվորները վրան էին տեղադրել, և իրենք հաց, յուղ և ձու էին վաճառում նրանց:
«Գյուղի բնակչության հետ նրանց հարաբերություններն այնքան լավ էին, որ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ մի օր դաժանություն կանեն: Այնքան լավ էր հարաբերությունը, որ մի օր բոլորը միասին խորոված էին պատրաստել, կերել: Նույն առավոտյան սկսվեց կոտորածը»,-պատմել է Սարգիսը:
Սարգիսը պատմել է նաև, թե ինչպես էին թուրք զինվորները սպառնում հայերին. «Ասում էին` ունեցվածքիդ տեղն ասա, ազատ արձակենք»:
Գրքում Սարգիսը շեշտել է նաև, որ կոտորածի օրը զինվորները գնդակահարում էին բոլորին` անխտիր, եւ ինքը, ձևանալով մահացած, կարողացել է փրկվել: Նա պատմել է նաև, թե ինչպես է իր կողքին տեսել է մոր եւ քրոջ անշունչ դիակները։