կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-29 01:41
Հասարակություն

"Կերան" նաեւ երեխաների բաժինը

"Կերան" նաեւ երեխաների բաժինը


Դեկտեմբերի 26-ի երեկոյան Աբովյանի քաղաքապետարանի տարածքում ամանորյա համերգ էր կազմակերպվել, որի ընթացքում քաղաքի երեխաներին պետք է տոնական նվերներ բաժանեին: Սակայն, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հսկայական հերթ էր գոյացել, ուր մեկը մյուսին չէր զիջում: "Խայտառակ վիճակ էր, շունը տիրոջը չէր ճանաչում,- պատմում է երեք երեխաների մայր Լիանա Նաղդալյանը,-ճիշտ է`երեխաներիս նախապես ընդգրկել էին ցուցակում, բայց չկարողացանք ստանալ նվերները, պարզապես փախանք այնտեղից: Համատիրությունից խոստացել էին, որ հաջորդ օրը նվերները տուն կբերեն, բայց այդպես էլ չբերեցին: Հարցը պարունակությունը չէ, պարզապես երեխաներս շատ էին սպասում այդ նվերներին":

 

Նշենք, որ Աբովյանում սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ մեծ թվով ամանորյա պարկեր պարզապես անհետանում են ու չեն հասնում հասցեատերերին, այս դեպքում` երեխաներին: Աբովյան քաղաքի "Կարին" համատիրությունից փորձեցինք պարզել, թե ուր են անհետացել Բարեկամության 3 շենքի ավելի քան 2 տասնյակ երեխաներին հատկացված ամանորյա փաթեթները, սակայն համատիրության հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն անհաջողության մատնվեցին: