|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է իր քաղաքացիներին և բանկերին Ղրիմի հետ մասնավոր գործարքներ կատարել. գրում է Лента.ру-ն: Այդ մասին ասված է հունվարի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Արգելքի չեղարկումը վերաբերում է Ղրիմ կամ Ղրիմից անձնական փոխանցումներին: Սակայն արգելքի տակ են շարունակում մնալ առևտրային փոխանցումները և բարեգործական նվիրատվությունները: Նաև ԱՄՆ քաղաքացիներին թույլ է տրվում առձեռն գումարներ փոխանցել Ղրիմի քաղաքացիներին, ովքեր ներառված չեն պատժամիջոցների ցուցակներում:
ԱՄՆ բանկերին թույլատրվում է բացել և պահել Ղրիմի բնակիչների հաշիվներն այն դեպքում, եթե դրանք չեն օգտագործվում բիզնես վարելու նպատակով: