|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը քիչ առաջ հրապարակեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով դատավճիռը:
Դերասանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Նշենք, որ մեղադրող դատախազը դերասանի համար պահանջել էր վեցուկես տարվա ազատազրկում: Դատարանը Վարդան Պետրոսյանին նաեւ 2 տարով զրկեց վարորդական իրավունքից, ինչպես նաև բավարարեց Հայկազ Կարապետյանի քաղհայցը` 1 մլն 200 հազար բռնագանձելով: Դերասանը լուռ հեռացավ:
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2013-ի հոկտեմբերի 20-֊ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին: Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։
Առաջադրված մեղադրանքում դերասանն իրեն մեղավոր չէր ճանաչել: