|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արցախում խորհրդարանական ընտրություններ են: Yerkir.am-ի թղթակիցն Արցախից հաղորդում է, որ Ստեփանակերտի 3/3 ընրատեղամաս այցելեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ տիկնոջ հետ՝ կատարելու իր ընտրությունը:
Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը՝ Ստեփանակերտի 3/3 ընրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Վանիկ Ղազարյանի բնորոշմամբ՝ ընտրություններն ընթանում են բնականոն հունով:
«Վաղ առավոտից ընտրատեղամաս են այցելում բազմաթիվ ընտրողներ: Որևէ խախտում չի արձանագրվել: Մարդիկ գալիս են իրենց քաղաքացիական պարտքը կատարում են և գնում: Ամեն ինչ նորմալ է»,- ասել է հանձնաժողովի նախագահը: