Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։ Հաշվի առնելով քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունը եւ կարեւորելով հասարակության` տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։
Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի եւ թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է։ Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Կից ներկայացվում են կադրեր՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Վ.Պերմյակովի հարցաքննությունից։ ( Կադրերում երեւում են նաեւ փաստաբանը եւ թարգմանիչը, որոնց դեմքերը փակվել են՝ նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով)։